
Կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Մարտի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք՝ կատարված 2480 թեստավորումից։ Մահացել է 2 մարդ, առողջացել՝ 140-ը։
Համավարակի բռնկումից մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422202 դեպք։ Վարակվածներից 409047-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 2924 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2944317 թեստավորում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8589 մահվան դեպք է արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել