
Կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը 52 է՝ ընդհանուր կազմելով 422 254: Նախօրեին կատարվել է 2396 թեստավորում (ընդհանուր՝ 2 946 713):
Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8592 է:
Առողջացել է ևս 149 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 409 196 -ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2822 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել