HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է` Ռուսաստանը Գյումրու ռազմաբազայից ստորաբաժանումներ է մտադիր տեղափոխել Ուկրաինա

Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների մի մասին տեղափոխել Ուկրաինա՝ մասնակցելու այդ երկրի տարածքում ընթացող պատերազմական գործողություններին։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկագրում 18:00-ի դրությամբ։

«Շարունակելով մարտական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը ծրագրում Է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ստորաբաժանումներ»,- նշվում է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը ևս հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանից ուժեր տեղափոխել Ուկրաինա, սակայն բրիտանացիները չէին մանրամասնել, որ խոսքը հենց ռուսական ռազմաբազայի ուժերի մասին է։

Ուկրաինական կողմը պնդում է, որ «հաստատվում են մարտական գործողություններին մասնակցելուց ՌԴ առանձին զինծառայողների հրաժարվելու փաստերը, ինչը պայմանավորված է ուկրաինական պաշտպանության ուժերի հետ բախումներից հետո ռուսական զորքերի բարոյահոգեբանական վիճակի ցածր մակարդակով»։ «Այսպես, մասնավորապես, Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի 20-րդ մոտոհրաձգային դիվիզիայի մշտական տեղակայման վայրում, ՌԴ-ի շուրջ 130 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին»,- պնդում է ուկրաինական կողմը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանություններ (1)

HAGOP
THIS IS HORRIBLE NEWS FOR ARMEENIA WHO IS PUPPY OF RUSSIA!!!!! WHEN RUSSIA SOLDIERS LEEEVE ARMEENIA, ARMEEENIA HAVE ZERO PROTECTION!!!!! ONLY BLAME CORRUPT ARMEEENIA LEEDERS FOR STEELING MONEY 31 YEEERS INSTED TO MAKE ARMEEENIA STRONG RICH AND MODERN!!!!! TELL GLENDELL THAT MORE ARMEEENIAN PEEEPLE WILL COME!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter