HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես չեմ աջակցում Ուկրաինայում որևէ ռազմական գործողության». Լուկաշենկոն հարցազրույց է տվել ճապոնական TBS հեռուստաընկերությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ճապոնական TBS հեռուստաընկերությանը։ Խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման և պատերազմական գործողությունների մասին, Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը չի աջակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին։

«Ես որևէ ռազմական գործողության չեմ աջակցում։ Բայց Բելառուսն ու Ռուսաստանը տնտեսության ու ռազմական ոլորտում մեկ ամբողջություն են։ Մենք ճակատագրի հեգնանքով մեկ նավակում ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում բելառուսցի որևէ զինծառայող չի մասնակցում մարտական գործողություններին։ «Մենք չենք հարձակվում Ուկրաինայի վրա, մենք չենք ռմբակոծում Ուկրաինային, մեզ ոչ ոք չի խնդրում դա անել»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի պնդմամբ՝ եթե Ուկրաինան շարունակի սրել իրավիճակը Բելառուսի նկատմամբ, ապա Մինսկը կպատասխանի դրանց։ «Ես գրեթե վստահ եմ, որ մենք ստիպված չենք լինի պատերազմել Ուկրաինայի հետ»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն այն կարծիքին է, որ Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ, որի շուրջ դեռ կարելի է պայմանավորվել։

Բելառուսի նախագահը վստահ է, որ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի։ «Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում Բելառուսում։ Այսինքն, Ուկրաինան պետք է դառնա այնպիսին, ինչպիսին Բելառուսն է, որոշակի նյուանսներով»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Խոսելով Վլադիմիր Պուտինի առողջության և ադեկվատության մասին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինը բացարձակ առողջ է։ «Եթե դուք մտածում եք, որ Պուտինն առողջ չէ, նա բոլոր ողջերից ողջ է։ Նա բացարձակ ադեկվատ և նորմալ մարդ է»,- ասել է Լուկաշենկոն։

Ավարտելով ուկրաինական թեման՝ Բելառուսի նախագահը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող են կանգնեցնել Ռուսաստանն ու Ուկրաինան՝ գալով պայմանավորվածության։ «Կամ էլ ԱՄՆ-ն, եթե Բայդենը զանգահարի Զելենսկուն»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Ուկրաինայում պատերազմական գործողությունների 24-րդ օրվա առցանց լուսաբանմանը ծանոթացեք այստեղ։

 

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter