
Կորոնավիրուսից 2 մարդ է մահացել, հաստատվել է վարակման 21 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 20-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք։ 2 մարդ մահացել է։
Երեկ կատարվել է 1709 թեստավորում։ Առողջացել է 80 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422307 դեպք։ Հիվանդացածներից 409357-ն առողջացել է:
Փաստացի բուժում է ստանում 2686 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8595 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2950838 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել