
3 տարով զրոյացվել է յուղային սպիրտների ներկրման մաքսատուրքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել զրոյացնել արդյունաբերական ճարպային սպիրտների ներմուծման մաքսատուրքը։ Անմաքս ներմուծումը սահմանվել է 3 տարի ժամկետով։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օրացուցային օր հետո։
Ներկայում ճարպային սպիրտները ներմուծվում են 5 % մաքսատուրքով։
Ճարպային սպիրտները հիմնականում օգտագործվում են որպես հումք՝ հեղուկ լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, մետալուրգիայի, տեքստիլի, կաշվի, ներկի և լաքի, թղթի, սննդի, բժշկական արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրության մեջ մակերևութային ակտիվ նյութերի արտադրության համար:
Այժմ արդյունաբերական ճարպային սպիրտ Եվրասիական տնտեսական միությունում չեն արտադրում, այդ պատճառով, եղած կարիքները բավարարելու համար, այն ներկրվում է։
Ներմուծող հիմնական երկրներն են Ինդոնեզիան, Գերմանիան, Նիդերլանդները, Մալայզիան և Հնդկաստանը:
«Մաքսային և սակագնային կարգավորման ընդունված միջոցը կօգնի աջակցել Միության երկրներում մակերևութաակտիվ նյութեր արտադրողներին, նվազեցնել դրանց արժեքը և բարձրացնել մրցունակությունը ԵԱՏՄ ներքին շուկայում»,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նշենք, որ ԵՏՀ Կոլեգիայի 2015թ. մարտի 10-ի N 17 և 2018թ. հունիսի 13-ի N 99 որոշումների համաձայն՝ նշված ապրանքների նկատմամբ 2015թ. ապրիլից կիրառվել է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0%-ի չափով:
2015թ. ապրիլից մինչև 2017թ. դեկտեմբեր արդեն գործում էր արդյունաբերական ճարպային սպիրտի վրա կիրառվող 0% մաքսատուրքը, ինչը, սակայն, ժամանակավոր բնույթ էր կրում, և 2018թ. սեպտեմբերից այն կրկին ուժի մեջ էր մտել մինչև 2021 թվականի օգոստոս:
Մեկնաբանել