HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը մերժեց ԱԺ «Հայաատան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում էր քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ տարածքային ամբողջականության կամ դրա մի հատվածի` ՀՀ-ին պատկանելությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտությունների համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մինչ քվեարկությունն աաաց, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանը ցավալի որակեց այն, որ իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին նախագծին:

Նախագիծը մերժվեց 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter