HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. դատավոր Տիգրան Սիմոնյանը մերժեց պաշտպանների բողոքները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, մերժեց նրա պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ: Մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանք: Դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ՝ կալանավորվել է իր վարույթում գտնվող գործով ամբաստանալներից մեկը, որը նշանակված նիստի օրը չի  ներկայացել դատարան:

Վերջինս պաշտպանը նիստից առաջ դատարան գրություն է ուղարկել, որ անհետաձգելի քննչական գործողության պետք է մասնակցի, ներկայանալ չի կարող, իսկ պաշտպանյալը չի ցանկանում առանց իրեն ներկայանալ դատարան:  Դատախազությունը անձին կալանավորելու վերաբերյալ Բախշիյանի որոշումը չի բողոքարկել, այն մտել է օրինական ուժի մեջ, սակայն այժմ դատախազությունը պնդում է, որ որոշումը եղել է ակնհայտ ապօրինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter