HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Լրատուն» մեդիացուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 6-ը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի 4-րդ մեդիացուցահանդեսն արդեն մեկնարկել Է, այն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 6-ը։ Ցուցահանդեսի այս տարվա երկու թեմաներն են՝ «Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն»-ը ներկայացնում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրները, և «Առանց գրաքննության» բաժինը քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։ 

Ցուցասրահում ներկայացված են տարբեր տարիներին հայկական մեդիայում հայտնված խտրականության, ապատեղեկատվության, քարոզչության և լրագրողների հանդեպ դրսևորած ճնշումների ցայտուն օրինակներ։ 

«Այս ցուցահանդեսը հետազոտության տեսողականացում է։ Փորձել ենք այնպես անել, որ ցանկացած այցելու առանց հավելյալ բացատրության հասկանա հիմական ասելիքը և ստանա ուղերձը։ Երկու տեսակ այցելուներ ունենք․ առաջինը և ամենաթանկը ինձ համար ուսանող-լրագրողներն են, որոնք տեղում խորությամբ ծանոթանում են նյութի լուսաբանման համապատկերին և մյուսը՝ սովորական այցելուները, որոնք ևս հետաքրքրված են մեդիայով»,- ասում է նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը։

Սրահում ներկայացված ցուցանմուշները պատմում են Հայաստանում վերջին տասնամյակների նշանակալի իրադարձությունների ու երևույթների լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում։ Սրահում տեղադրված սենսորային էկրաններում այցելուները կարող են դիտել ցուցահանդեսի հիմական բովանդակութկունը՝ հարցազրույցներ լրագրողների, փորձագետների հետ, մեդիային առնչվող խնդիրների և իրենց անձնական փորձառության վերաբերյալ։ 

Ցուցահանդեսը շրջիկ է․ այն չի սահմանափակվում միայն Երևանով։ Մայրաքաղաքում ցուցադրվելուց հետո տարբեր տարիների այն ներկայացվել է Երևանում, Գյումրիում Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։ 

Նախագծի նախորդ երեք ցուցահանդեսները անդրադարձել են այնպիսի իրադարձությունների, որոնք ցնցել են մեդիան և լայնորեն լուսաբանվել։ Առաջին ցուցահանդեսը վերաբերել է 1988թ․ երկրաշարժին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան», այնույետև՝ «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» և «Առանց գրաքննության․ ճակատագրական ութերի մեդիադրամաներ»։ Այս ցուցահանդեսնորում ներկայացված վիդեոբովանդակության զգալի մասը ներկայացված է նաև առցանց lratun.am կայքում։

Ցուցահանդեսն այս տարի ներկայացված է Սարգիս Մուրադյան պատկերասրահում և կգործի մինչև ապրիլի 6-ը ներառյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter