
Կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել, վարակման 19 նոր դեպք է գրանցվել
Մարտի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք՝ կատարված 2231 թեստավորումից։
Մահացել է 1 մարդ, առողջացել՝ 47-ը։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422401 դեպք։ Վարակվածներից 409635-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 2490 բուժառու:
Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
Ընդհանուր կատարվել է 2959560 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել