HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ադրբեջանին առաջարկել ենք Երասխից մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ՝ իրենցից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մարտի 24-ի նիստի մեկնարկին նախևառաջ անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցմանը՝ նշելով, որ Ադրբեջանը գազատարի վրա փական է տեղադրել։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանն այսկերպ փորձում է նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչել։

Վարչապետը նշեց, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։

«Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- ասաց նա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին մի քանի իրադարձություններից հետո չեն հասկանում՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ։

«Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter