HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ներքին Հանդի մասին ՄԻՊ հաղորդագրությունը չի հերքում կամ հակասում ՊՆ-ին․ Քրիստիննե Գրիգորյան

Ներքին Հանդ կատարած փաստահավաք այցի արդյունքները, որոնք նկարագրված էին մեր հայտարարության մեջ, որևէ ձևով չէին հակասում կամ հերքում ՊՆ տարածած՝ դրան նախորդող, ինչպես նաև հաջորդող տեղեկատվությանը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։

«Փաստերի ծանոթացման մեր մեթոդը եղել է բնակիչների հետ հանդիպումները, այսինքն՝ Ներքին Հանդի բնակչների, վարչական ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Մենք արձանագրել էինք՝ բնակիչներն ասել էին, որ վրանները, շարժը նոր են տեսնում։ Նաև խնդիր էին բարձրացրել, որ ռիսկեր կան արդեն գյուղատեղիից ավելի հեռու տեղակայված հուշակոթողի, եկեղեցու հարակից տարածքը՝ որպես արոտավայր իրենց կողմից օգտագործելու առումով։ Ի՞նչ էր ասել ՊՆ-ն։ Նախարարությունն առաջին և երկրորդ հաղորդագրությամբ ասել էր, որ այդ դիրքերը նոր են սկսել ակտիվորեն կահավորվել և օգտագործվել, այսինքն՝ մեր ասածը, որ բնակիչները նոր են տեսել և նոր են սկսել կահավորելը, չեն հակասում իրար»,- հայտնեց ՄԻՊ-ը։

Կարդացեք նաև՝

ՊՆ-ն հերքում է իր իսկ փոխնախարարին. Արման Սարգսյանը խաբել է լրագրողներին ու հանրությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter