HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմի հետ բանակցում են գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմի հետ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

«Արցախի Հանրապետության կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-ասված է տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարում` Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան (ձախից), Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter