
Հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 28-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Երեկ կատարվել է 2397 թեստավորում։ Առողջացել է 29 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 468 դեպք։ Հիվանդացածներից 409 819-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 968 785 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել