
Հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 30-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել։
Երեկ կատարվել է 1998 թեստավորում։ Առողջացել է 26 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք։ Հիվանդացածներից 409 879-ն առողջացել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8611 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 973 199 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել