
Կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է հաստատվել, 2 մարդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 31-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, մահացել է 2 մարդ։
Երեկ կատարվել է 2024 թեստավորում։ Առողջացել է 108 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 2243 բուժառու:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 519 դեպք։ Հիվանդացածներից 409 987-ն առողջացել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8613 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 975 223 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել