HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

8 մլն դրամ աջակցություն՝ ՀԿ-ներին․ կառավարության որոշման կետերը հույժ գաղտնի են

Կառավարությունը 2022 թ.-ի պետական բյուջեով նախատեսված՝ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրից վերաբաշխման միջոցով 8 մլն դրամ կհատկացնի «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը: Որոշումն ընդունվեց մարտի 31-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Թե որ հասարակական կազմակերպությանն է աջակցություն տրամադրվելու, հայտնի չէ։ Կառավարությունը որոշման նախագծի 2-րդ և 3-րդ կետերը հույժ գաղտնի է համարել, հիմնավորում նույնպես չկա։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ին «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրով կառավարությունը ևս 46 մլն 976 հազ․ դրամ էր հատկացրել, և կրկին հայտնի չէ, թե ում էր փոխանցվելու այդ գումարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter