
«Ո՛չ էթնիկ զտմանը». բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
Մարտի 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև էին հավաքվել Արցախից 2020 թվականի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներ, Հայաստանի քաղաքացիներ` արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումը դադարեցնելու պահանջով։
Ցույցի նախաձեռնող խմբի անդամ Սեդա Գրիգորյանի խոսքով` իրենք դիմում են միջազգային հանրությանը` պահանջելով գործի դնել բոլոր հնարավոր, գործուն մեխանիզմները` կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ազգաբնակչության հանդեպ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը։
Ցուցարարները պատրաստել էին նամակ, որի մի օրինակը փոխանցեցին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, մյուսները` Հայաստանում ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատներ, որոնց ուղղությամբ շարժվեցին ակցիայից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել