HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Բնության զարթոնքը մարմնավորող այս գեղեցիկ տոնն ասորիների համար թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:

Հայ և ասորի ժողովուրդների բարեկամության հիմքում պատմամշակութային սերտ առնչություններն են, որոնք սկիզբ են առնում դեռևս հնագույն ժամանակներից:

Դարերի ընթացքում մենք կողք կողքի ապրել, կառուցել և արարել ենք՝ մեկ բռունցք դարձած սատարելով միմյանց ճակատագրական պահերին:

Հայաստանի ասորական համայնքն այսօր էլ առավելագույնս ընդգրկված է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ պահպանելով իր ազգային նկարագիրն ու ավանդույթները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter