
Կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 3-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք։ 1 մարդ մահացել է։
Երեկ կատարվել է 1784 թեստավորում։ Առողջացել է 26 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422574 դեպք։ Հիվանդացածներից 410106-ն առողջացել է:
Փաստացի բուժում է ստանում 2173 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2981215 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել