
Դատարանը գործին չկցեց ուսանողներրի ստորագրած փաստաթուղթը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրակ Եղիազարյանի:
Պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմության մեջ արծարծված տեղեկությունները:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին հայցվորը փոխեց հայցի առարկան, այն է՝ պահանջում է, որ Սիրակ Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին, «Բանաձև» ՍՊԸ-ին պարտավերեցնել հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ի այլ հեռուստահաղորդմամբ, քանի որ «Բանաձևը» այլևս չի հեռարձակվում Հ1-ով, ինչպես նաև դատարանի վճիռը հրապարակել http://akanates.banadzev.com ինտերնետային կայքում:
Այսօրվա նիստին կողմերը որևէ միջնորդություն չունեին դատարանին, միայն Գ.Բեքմեզյանը ցանկացավ դատարանին ներկայացնել ԵՊՀ ուսանողների կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ ուսանողները «Բանաձև» հաղորդաշարը դիտում են որպես զրպարտող հաղորդում: Սակայն այն որպես ապացույց չկցվեց գործին, քանի որ հայցվորի վրա որևէ ապացուցման բեռ դրված չէր:
Այսպիսով, կողմերն անցան դատաքննության փուլ: Հերթական նիստի օրվա մասին կողմերին գրավոր կծանուցվի:
Մեկնաբանել