
Հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Երեկ կատարվել է 2048 թեստավորում։ Առողջացել է 18 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք։ Հիվանդացածներից 410 124-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել