HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Սլովենիանում կայացած տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Նա նույնքան միավոր է վաստակել, որքան Եվրոպայի չեմպիոն հռչակված գերմանացի շախմատիստ Մաթիաս Բլյուբաումը, սակայն Սարգսյանը վերջինիս զիջել է լրացուցիչ ցուցանիշներով։

Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրից առաջ Գաբրիել Սարգսյանն ու Մաթիաս Բլյուբաումը 8-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը։ Եզրափակիչ տուրում Սարգսյանի մրցակիցը 7,5 միավոր ունեցող իսպանացի գրոսմայստեր Խայմե Սանտոս Լասատան էր, իսկ Բլյուբաումի մրցակիցը կրկին 7,5 միավոր ունեցող խորվաթ շախմատիստ Իվան Շարիչը։ Սարգսյան-Սանտոս Լասատա պարտիան շատ արագ ավարտվեց, 6-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին։ Ոչ-ոքի ավարտվեց նաև Բլյուբաում-Շարիչ պարտիան։

Արդյունքում, Գաբրիել Սարգսյանն ու Մաթիաս Բլյուբաումը 11 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր, սակայն գերմանացին լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց մրցաշարի հաղթող, իսկ Սարգսյանը՝ փոխչեմպիոն։

Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցող մյուս հայ շախմատիստները մրցանակային տեղ չգրավեցին։

Լուսանկարը՝ առաջնության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter