
Կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 14-ով՝ ընդհանուր կազմելով 422 643: Նախօրեին կատարվել է 2046 թեստավորում (ընդհանուր՝ 2 993 204): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին մարդ չի մահացել: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8619 է:
Առողջացել է ևս 25 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 295-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2050 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել