HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամը 14:00-ի դրությամբ՝ Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 27․69%-ը

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: 

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է ընտրողների թիվը` ժամը 14:00-ի դրությամբ։

ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 706 ընտրող կամ ընտրողների 27.69%:

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն– 1052 ընտրողներից 353 կամ 33.56 %

Ծովատեղ  – 97 ընտրողներից 26 կամ 26.80 %

Նորշեն – 252 ընտրողներից 64 կամ 25.40 %

Սոս– 756 ընտրողներից 198 կամ 26.19 %

Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23 %

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– 322 ընտրողներից 62 կամ 19.25 %

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter