HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների I փուլը

Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի ընթացքում քվեարկելու իրավունք ունի Ֆրանսիայի մոտ 48,7 միլիոն քաղաքացի։ Այդ մասին հայտնում է BFM TV-ն։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին (Երևանի ժամանակով՝ 10:00-ին)։ Դրանց մեծ մասը կփակվեն 19:00-ին (Երևանի ժամանակով` 21:00-ին)։ Սակայն Փարիզում, Լիլում, Բորդոյում և Թուլուզում ընտրողները կկարողանան քվեարկել մինչև 20:00-ն (Երևանի ժամանակով՝ 22:00-ն)։ Ֆրանսիական անդրծովյան տարածքներում քվեարկությունը կայացել էր նախօրեին՝ ապրիլի 9-ին։

Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններին մասնակցում է 12 թեկնածու։ Սպասվում է, որ ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, կանցնեն «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը կամ գործող նախագահ Էմանուել Մակրոնը։ Համաձայն նախընտրական հարցումների՝ հիմնական պայքարը, ինչպես 2017 թվականի ընտրությունների ժամանակ, ծավալվելու է Մակրոնի և Լը Պենի միջև։

Սպիտակ տունը մտահոգություններ ունի, որ Լը Պենի հաղթանակի դեպքում, որը ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիան կարող է դուրս գալ Ուկրաինային աջակցության կոալիցիայից։ Սակայն նախընտրական հարցումների համաձայն՝ Մակրոնը շարունակում է առաջատարը մնալ։

Ֆրանսիայում գործում է երկփուլ ընտրական համակարգ, սակայն եթե թեկնածուներից մեկը հենց առաջին փուլի ժամանակ ստանում է ձայների 50 %-ից ավելին, ապա միանգամից ընտրվում է երկրի նախագահ, իսկ եթե ոչ, ապա ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում էլ որոշվում է Ֆրանսիայի հաջորդ նախագահի անունը։ 

Ֆրանսիայի նոր նախագահն իր լիազորությունների իրականացմանը կանցնի արդեն մայիսի 13-ից։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter