HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ավարտվել է քվեարկությունը․ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.35%-ը

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35%:

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 %

Ծովատեղ  – 97 ընտրողներից 49 կամ 50.52 %

Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 %

Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 %

Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 %

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 %

Հանձնաժողովը հիշեցնում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ էին անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: 

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված էր 2550 ընտրող:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են չորս զանգվածային լրատվության միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter