
Հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 12-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Երեկ կատարվել է 2838 թեստավորում։ Առողջացել է 24 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 691 դեպք։ Հիվանդացածներից 410 365-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 003 171 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել