HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Հովհաննիսյան. «Եթե մեղավոր ենք, ապա մեղավոր ենք հավասարապես, եթե պատասխանատու ենք, ապա` հավասարապես»

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի և պարտության համար մեղավոր է, ապա մեղավոր է նաև ամբողջ քաղաքական թիմը: ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին:

«Վարչապետը խոսեց սխալների, մեղավորության կամ պատասխանատվության մասին, այս համատեքստում մեր հանրության առաջ ուզում եմ հստակ արձանագրում անել` սկսած ինձանից և վստահաբար ավարտած մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամով, եթե մեղավոր ենք, ապա մեղավոր ենք հավասարապես, եթե պատասխանատու ենք, ապա՝ հավասարապես, եթե սխալ ենք, ապա՝ հավասարապես: Եւ նաև այն առաքելությունը կամ խաչը, որ մեր ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին պատվիրակել է մեր քաղաքական թիմին, մենք պետք է հավասարապես առաջ տանենք»,-ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ Փաշինյանի այն մտքին, թե ինչ կլիներ, եթե 2018-ին այլ որոշում կայացվեր: Հիշեցնենք, որ Փաշինյանը խոսել էր այն մասին, որ 2018-2019 թվականներին այդպես էլ ուժ չէր գտել հանրության հետ անկեղծ խոսելու ԼՂ բանակցությունների մասին և ասել, որ Հայաստանի բոլոր բարեկամներն ակնկալում էին յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին:

«Ես, անկեղծ, ինքս ինձ համար և վստահ եմ, որ որևէ մեկն իր համար չունի հստակ պատասխան և ես վախենամ, որ եթե տասնամյակներ շարունակ ինձ ու իմ հայրենակիցներին դպրոցական դասագրքերից, պաշտոնական հայտարարություններից մինչև եղանակի տեսության ընթացքում ներկայացվող քարտեզը բոլորովին այլ իրականություն են մատուցել` ոչմիթիզականության, հայրենիքի ու հայրենասիրության մասին, ապա դժվար թե հնարավոր լիներ այլ որոշում կայացվեր: Մեր երազանքների Հայաստանի ու Արցախի պատկերացումների մասին ելակետերը, ցավոք, չեն եղել ճշմարտություններ»,-ասաց նա:

Նրա կարծիքով` միգուցե ավելի վտանգավոր էր այլ որոշում կայացնելը նաև այն պատճառով, որ ընդդիմություն դարձած նախկին իշխանության ներկայացուցիչները հեղափոխության առաջին իսկ պահից մինչ այժմ «ատամները սրած սպասում են Ացախի հողի վրա ավելի մասշտաբային նոյեմբերի 9-ի»:

«Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու համար, ապա հեղափոխություից հետո մինչ այս պահը Արցախն օգատգործվում է իշխանության վերադառնալու համար»,-եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter