
Կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ ընդհանուր կազմելով 422 729: Նախօրեին կատարվել է 3171 թեստավորում (ընդհանուր՝ 3 011 012): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին մարդ չի մահացել: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8621 է:
Առողջացել է ևս 27 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 420-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2008 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել