
ՌԴ խաղաղապահները 12 տոննա հումանիտար օգնություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար օգնություն են հասցրել Արցախի բնակիչներին։ Այս մասին հայտնում է խաղաղապահների Տելեգրամ-ալիքը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, հումանիտար ակցիայի շրջանակներում խաղաղապահները արցախցիներին են փոխանցել մեծահասակների և երեխաների հագուստ, մանկական խաղալիքներ, դեղորայք և սննդի հավաքածուներ։
«Չկալովսկի աերոդրոմից ինքնաթիռ է ժամանել։ Տեղափոխել է 12 տոննա հումանիտար օգնություն, որը հետագայում ուղեկցվել է քաղաք Ստեփանակերտ և փոխանցվելու է կարիքավորներին։ Մատակարարվել են սննդային հավաքածուներ, մանկական խաղալիքներ, հագուստ, կոշկեղեն, մանկական կերեր։ Հետագայում դրանք կփոխանցվեն մանկապարտեզներին, դպրոցներին և բազմազավակ ընտանիքներին»,- ճեպազրույցի ընթացքում ասել է հումանիտար բեռն ուղեկցող ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը։
Մեկնաբանել