
Հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 17-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Երեկ կատարվել է 2221 թեստավորում։ Առողջացել է 14 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 762 դեպք։ Հիվանդացածներից 410 448-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 015 864 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել