HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց»

21 օր հացադուլի մեջ մնալուց հետո, երեկ՝ ապրիլի 17-ին, հացադուլը դադարեցրել և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ է տեղափոխվել «Սասնա ծռերի» գործով դատապարտված Արմեն Բիլյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մարտի 28-ին հայտարարել էր հացադուլ՝ կապված իր առողջական վիճակի հետ, և պահանջել էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն, Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, որ Արմեն Բիլյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց և տեղում իրականացվել է բժիշկների խորհրդատվություն, գործիքային ստուգում: Որևէ բժշկական ցուցում չի եղել հիվանդանոցային բուժման համար, այդ իսկ պատճառով նրան չեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հակառակի մասին էր պնդում Ա. Բիլյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, թե պատշաճ բուժզնում չի իրականացվել:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների  բաժնի աշխատակիցները, այդ թվում՝ նաև հոգեբանը հանդիպել են Արմեն Բիլյանի հետ։ Առողջական վիճակի մասին գրություն է կազմվել և ուղարկվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter