HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ» շարժման կոչը հացադուլավոր Արտավազդ Վարդանյանին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին' կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ, դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան:

Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության փաստումն է և փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է «Սարդարապատ» շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձևավորման գաղափարի հետ: Նրա ուղերձը անցած օրերի ընթացքում շրջանառվեց և գտավ համապատասխան արձագանք մամուլում և սոցիալական ցանցերում:

Հակառակ վարչախմբի հակաօրինական և անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջև դրած խնդիրը լուծեց:

«Սարդարապատ» շարժումը վստահ է, որ այլընտրանքային ուղու որդեգրումով մեր ժողովուրդը կձերբազատվի ներկա արատավոր համակարգից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter