Ձեր քայլը հասել է իր նպատակին: Ով ունակ է լսել ու հասկանալ, արդեն արել է իր հետևությունը: Մենք կոչ ենք անում դադարեցնել հացադուլը. այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին անել, Դուք արդեն կատարել եք և կազդուրվելուց հետո նորից միանալ շատերի համար վերջին...
Իր կողմից հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ 7 օր առաջ հացադուլ հայտարարած և ընտրությունները բոյկոտող Արտավազդ Վարդանյանը մանրամասնում է, թե ինչպես իրեն գիշերով առևանգեցին անհայտ անձինք և պահանջեցին հրաժարվել հացադուլից:
Անհայտ անձիք երեկ երեկոյան առևանգել են ԿԸՀ-ի դիմաց արդեն 7 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքացուն` Արտավազդ Վարդանյանին, և տարել իր հայրենի գյուղ` Մուսալեռ` առաջարկելով դադարեցնել հացադուլը:
Եղանակային անբարենպաստ հանգամանքների ազդեցությունից առողջությունը պահպանելու և իր քաղաքացիական իրավունքները լիարժեք կերպով իրականացնելու տարրական պայմաններ ստեղծելու համար վրան և հովանոց տեղադրելու խնդրանքով հացադուլավորը մայիսի 3-ին դիմել...
Ս. թ. մայիսի 3-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հացադուլ-նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացի Արտավազդ Վարդանյանը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն` իր առողջության պահպանման և սահմանադրական անկապտելի իրավունքների ու ազատությունների...