
Առևանգել են ԿԸՀ-ի դիմաց հացադուլի մեջ գտնվող քաղաքացուն
Անհայտ անձիք երեկ երեկոյան առևանգել են ԿԸՀ-ի դիմաց արդեն 7 օր հացադուլի մեջ գտնվող քաղաքացուն` Արտավազդ Վարդանյանին, և տարել իր հայրենի գյուղ` Մուսալեռ` առաջարկելով դադարեցնել հացադուլը:
Վարդանյանն այսօր նորից իր տեղում է և շարունակում է հացադուլը, քանի որ, ըստ իր խոսքերի, դեռ չի ավարտել իր առաքելությունը:
Հացադուլի միջոցով Արտավազդ Վարդանյանը ցանկանում է իր` հասարակ քաղաքացու ձայնը լսելի դարձնել հասարակությանը: Նա դեմ է ձևավորված խոհրդարանում գործող ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր ուժերի գործելակերպին, համարում է, որ խորհրդարանը չի կարող լուծել հասարակության հիմնարար պահանջները և առաջարկում է այլընտրանքային կառավարման տարբերակ, երբ մտավորականությունը կմասնակցի երկրի ապագայի համար կարևոր որոշումների կայացմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել