HY RU EN

Անի Հովհաննիսյան

Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքները (լուսանկարներ)

Հինգ մարդ՝ երկու երեխա, երկու կին եւ մեկ տղամարդ են զոհվել երեկ գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով։ Մի քանի օր շարունակ հորդառատ անձրեւի հետեւանքով Քուռ գետը դուրս է եկել հունից եւ ողողել հարավային Թբիլիսիի մի շարք փողոցներ։ Ջրհեղեղի հետեւանքով փլուզվել են մի քանի տներ՝ Օրթաչալա թաղամասի Գորգասալի փողոցում։ 

Սոցիալական ցանցերում հայտնվել են հայտարարություններ՝ անհայտ կորածների մասին։ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Հատուկ ծառայությունները փորձում են դուրս բերել նաեւ շենքերում մնացած ցեխաջուրը։ 

Աղետի հետեւանքով ծառեր են արմատախիլ եղել եւ մեքենաներ շրջվել նաեւ Թբիլիսիի հյուսիսային ծայրամաս Մուխիանիում։ 

Օրվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ կապված երթեւեկության հետ, ինչի հետեւանքով մարդիկ ստիպված են եղել ոտքով քայլել։ Իրավիճակը հսկողության տակ է։