HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առինջի «Խաչքարերի դաշտը» կմաքրվի. կդադարեցվեն ապօրինի գործողությունները 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը և խնդիրների լուծումներ առաջարկել։ Հանդիպմանը ներկա էր նաև Առինջ գյուղի վարչական պատասխանատուն:

«Տարիներ շարունակ, առանց լիազոր մարմնի թույլտվության, այդ տարածքում ապօրինաբար իրականացվել են նոր թաղումներ, ինչի հետևանքով ավերվել են պատմական խաչքարերը և գերեզմանաքարերը։ Խնդիրները տեղում փաստագրելով՝ Առինջի համայնքապետի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն նոր թաղումները և հողհատկացումները դադարեցնելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանձնարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կազմակերպել և իրականացնել մացառների և աղբի մաքրման աշխատանքներ։

Առինջ գյուղի «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանն ունի 219 ենթահուշարձան՝ 1 եկեղեցի (12-13 դդ․) և 218 խաչքար (5-20-րդ դդ․)։ 1266 թվակիր խաչքարը ցուցադրվում է Լուվրի թանգարանում, իսկ 1523 թվակիրը՝ Սարդարապատի ազգագրական թանգարանում»,/ նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև՝

Առինջի խաչքարադաշտում կարող ենք թույլ չտալ Ջուղայի խաչքարադաշտի կոտորածը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter