HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Ստեփանյանն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներին հորդորում է դադարեցնել այն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով դիմում է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երիտասարդներին՝ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։

«Դիմում եմ որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես հայ, որպես արցախցի, որպես մարդ, որի ճակատագրի մտահոգությամբ են նաև տղաները դիմել նման քայլի, դիմում եմ հացադուլը դադարեցնելու խնդրանքով։

Արցախցիներիս համար թանկ է յուրաքանչյուրիդ կյանքը և առողջությունը, որի վնասման սպառնալիքը մտահոգում է մեզ, ուստի հորդորում եմ դադարեցնել ինքնավնասման վտանգ պարունակող հացադուլը:

Միաժամանակ առաջարկում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Արցախում, մտքեր փոխանակել ու քննարկել հայրենիքին և Արցախում ապրող մարդու իրավունքներին առնչվող այն բազմաթիվ հարցերն ու խնդիրները, վտանգները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս:

Հուսով եմ՝ դրական կարձագանքեք իմ խնդրանքին ու առաջարկին»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից, Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են հայտարարել 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը։ Նրանց նպատակը երիտասարդների ուշադրությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա հրավիրելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter