Անժամկետ հացադուլ` Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար
Այսօր՝ ապրիլի 18-ին, առավոտյան ժամը 9:00-ից Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են հայտարարել քաղաքացիներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը։ Նրանց նպատակը երիտասարդների ուշադրությունը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա հրավիրելն է։
Նվեր Կիրակոսյանի խոսքով՝ իրենք հաշտ են ցանկացածի հետ, ով կմիանա նախաձեռնությանը։
«Եթե մեզ ասում են՝ ծայրահեղության ենք գնում, ուրեմն իրավիճակն է ծայրահեղ, երբ մեր օրգանիզմը հիվանդանում է, իմունային համակարգն ինչ-որ ազդակ է ուղարկում, որ խնդիր կա, հիմա մենք ազդակ ենք»,- ասում է նա։
Տղաները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, բայց նշում են, որ չեն ցանկանում դա քննարկման առարկա դարձնել։ «Մենք չենք շահարկում դա, չենք ուզում դրա մասին խոսել, հասկանում ենք, որ դա այս ամենին կոնտեքստ է ապահովում, բայց խնդրում ենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցելը չդառնա շահարկման առարկա»,- նշեց Նվերը։
Նվերը պահեստազորի լեյտենանտ է, Արթուր Ավագյանը պատերազմին մասնակցել է որպես կամավորական։
Մանրամասները՝ տեսանյութում
Մեկնաբանել