
Կորոնավիրուսային հիվանդության ևս 6 դեպք է գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 6-ով՝ ընդհանուր կազմելով 422 805: Նախօրեին կատարվել է 3287 թեստավորում (ընդհանուր՝ 3 026 628): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախօրեին մարդ չի մահացել: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8622 է:
Առողջացել է ևս 14 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 410 517-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1984 քաղաքացի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել