
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 24-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել։
Երեկ կատարվել է 2925 թեստավորում։ Առողջացել է 10 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 825 դեպք։ Հիվանդացածներից 410 558-ն առողջացել է:
Փաստացի բուժում է ստանում 1962 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 035 104 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել