
Իմացիր թշնամուդ լեզուն ու նրանից մի քանի քայլ առաջ կլինես
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակել է ադրբեջաներենի առաջին դասագիրքը: Վերջին 4 տարում համալսարանում դասավանդվել է ադրբեջաներեն, բայց առանց դասագրքի՝ տեսությունների հիման վրա:
Ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ ադրբեջաներենի իմացությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Արցախյան պատերազմից հետո հայագիտության հիմքերն Ադրբեջանում խորը հիմքի վրա են դրվել, իսկ ահա Հայաստանում թշնամու մասին տեղեկություններ հիմնականում ստանում ենք միջնորդավորված:
Դասագիրքը հաստատված է ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից, համապատասխանում է բուհական դասընթացների համար նախատեսված չափանիշերին:
Դասագիրքը նախատեսված է բուհական շրջանակների համար, սակայն Ռուբեն Մելքոնյանը չի բացառում, որ մոտակա ժամանակներում ադրբեջաներենի դասընթացները հասանելի կդառնան ավելի լայն լսարանի՝ մասնավորապես լրագրողների համար:
Դասագրքի հրատարակումը հովանավորել է «Արցախբանկը»:
Մեկնաբանել