
Հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 26-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։
Երեկ կատարվել է 2644 թեստավորում։ Առողջացել է 17 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 838 դեպք։ Հիվանդացածներից 410 588-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 039 934 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել