
Ուկրաինայում պատերազմի 62-րդ օրը (երեկոյան ամփոփում)
62-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ՝ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 26-ի ընթացքում։
Երեկոյան ամփոփումը սկսենք տնտեսական լուրերից։ Bloomberg-ը գրել է, որ Ռուսաստանը դադարեցրել է Լեհաստան գազի մատակարարումը։
Լեհական PGNIG էներգետիկ ընկերությունում «Коммерсант»-ի աղբյուրը ևս հաստատել է ռուսական գազի մատակարարումների դադարեցումը։
Նա նշել է, որ ընկերությունը պաշտոնական բացատրություններ չի ստացել «Газпром»-ից և տեղի ունեցածը կապել նրա հետ, որ PGNIG-ը չի համաձայնել ռուսական ռուբլով գազի վճարման սխեմային։
Интерфакс-ն էլ գրում է, որ «Газпром»-ը չի հաստատել գազի դադարեցման լուրը։ Ընկերությունում հիշեցրել են, որ ապրիլի 26-ից Լեհաստանը պարտավոր է գազի մատակարարման համար վճարել վճարումների նոր համակարգով։
Ժամի գլխավոր քաղաքական լուրն էլ Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մեկնարկն է։
Մի քանի օր անց ՄԱԿ-ի ղեկավարը կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։
Այսօր ավելի վաղ էլ հեռախոսազրույց էին ունեցել Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքական կողմի պնդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Թուրքիան կշարունակի անել ամեն հնարավորը՝ Ուկրաինայում ամուր խաղաղության հաստատման համար։ Էրդողանը նաև կրկնել է իր նախկին առաջարկը. Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հանդիպում։
Cumhurbaşkanı @RTErdogan, Rusya Devlet Başkanı Vladimir Putin ile bir telefon görüşmesi gerçekleştirdi. pic.twitter.com/BqEZ1Qtwqv
— T.C. Cumhurbaşkanlığı (@tcbestepe) April 26, 2022
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը հատկապես քննարկել են Մարիուպոլում առկա իրավիճակը։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ «այդ քաղաքն ազատագրված է և մարտական գործողություններ չեն ընթանում»։ Կրեմլի պնդմամբ՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնեն և մարդասիրական տեսանկյունից ելնելով՝ ««Азовсталь»-ում գտնվող ուկրաինացի զինվորականներին և ազգայնական գումարտակներին հրամայել զենքերը ցած դնել»։
Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) Ռուսաստանին զրկել է 2023 թվականի աշխարհի առաջնության անցկացումից։
Մրցաշարը պետք է կայանար 2023 թվականի մայիսի 5-21-ը։ Աշխարհի առաջնության անցկացման նոր վայրի մասին որոշումը կընդունվի IIHF կոնգրեսի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մայիսին Ֆինլանդիայում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է մրցաշարերից ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների հեռացումը։
Путин назвал отстранение атлетов - паралимпийцев РФ и Белоруссии от Игр в Пекине нарушением принципов спорта и Всеобщей декларации прав человека:https://t.co/3OXwkAA8jx
— ТАСС (@tass_agency) April 26, 2022
Видео: ТАСС/Ruptly pic.twitter.com/PRdj2TdXCg
Ապրիլի 27-ից Նիդերլանդների հյուպատոսությունը կդադարեցնի ռուսաստանցիներին կարճաժամկետ վիզաների տրամադրումը։
Բացառություն կարվի միայն մարդասիրական նպատակներով և ժամանակավոր կացության քարտի համար վիզաների տրամադրումը։
Վիզաների տրամադրման դադարեցման պատճառը Ռուսաստանից հոլանդացի 15 դիվանագետի արտաքսումն է։
Փոխարենը ամերիկյան դիվանագետները պատերազմի մեկնարկից ի վեր վերադարձել են Ուկրաինա։
Բայց դեռևս միայն Լվով։
UPS առաքման ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում իր աշխատանքը։
«UPS-ը շարունակում է ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, պատերազմի պատճառով, UPS-ը դադարեցրել էր բեռների առաքումը Ռուսաստան և Ուկրաինա։
ՄԱԿ. պատերազմի պատճառով Ուկրաինան կլքի 8,3 միլիոն մարդ
Ներկայում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի գնահատմամբ, երկրից արդեն իսկ մեկնել է 5,2 միլիոն մարդ։ Եվս ավելի քան 7,7 միլիոն մարդ ստիպված լքել է իր տունը, սակայն մնացել Ուկրաինայի տարածքում։
ՄԱԿ-ի տվյալներով նաև, ևս գրեթե 13 մլն մարդ մնացել է պատերազմից տուժած շրջաններում և կյանքի համար առկա ռիսկերի պատճառով չի կարողացել լքել այն։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել