HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոց է տեղափոխվել մահացած». «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է: «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կինը հիվանդանոց է տարվել սրտի և շնչառության կանգով:

«Ինքը մահացած էր, որ բերել են, մենք ձեռնարկել ենք գործողություններ, որպեսզի կյանքը փրկենք, ձեռնարկել ենք սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ, որոնք եղել են ապարդյուն: Թե երբ է մահացել՝ դեպքի վայրում, թե հիվանդանոցի ճանապարհին, չեմ կարող ասել, ուղղակի մենք պարտավոր էինք կատարել սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունները: Արեցինք ամեն ինչ, մեկուկես ժամ կատարեցինք այդ գործողությունները, տեսանք, որ չենք կարող վերականգնել, որից հետո գրանցեցինք մահը»,- ասաց Անատոլի Գնունին: Վերջինս մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տվյալներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով, փաստորեն, հղի կինը մահացել է: Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկով:

Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հայտնել է, որ, նախնական տվյալներով, քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը գտնվել է ծառայության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter