HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին

Այս տարի մայրաքաղաքի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: Այսօր Երևանի քաղաքապատերանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:

Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժետ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

«Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,- ասել է նա՝ հանձնարարելով նաև իրականացնել նաև գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter