
Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կհանվի
Կառավարության ապրիլի 28-ի որոշմամբ՝ մայիսի 1-ից աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կհանվի։
Քրեակատարողական հիմնարկներում, Զինված ուժերում արձակուրդի և այցելությունների վերաբերյալ գործող սահմանափակումները նույնպես կհանվեն։ Դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահելու անհրաժեշտություն նույնպես չի լինի։
Մայիսի 1-ից ՀՀ մուտք գործելիս այլևս հարկավոր չէ ներկայացնել ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագիր։
Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 144 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և այս իրավիճակը հաշվի առնելով՝ որոշ սահմանափակումներ հանվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել