
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը՝ մայիսի 3-ին, Վիեննայում
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնում է ՀԱյաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը կրկին կայացել էր Վիեննայում, փետրվարի 24-ին:
Այդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները, ըստ ԱԳՆ-ի, վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների:
Մեկնաբանել