HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ

Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: «Fly One Armenia» ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- նշել է Արամ Անանյանը:

Նշենք, որ «Fly One Armenia»-ն հայ-մոլդովական ավիաընկերությունն է և իր թռիչքները մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 18-ից։ Իսկ Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը մեկնարկել են 2022 թվականի մարտի 1-ից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter